Մեր մասին

Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում:Դպրոցում սովորում է 52 աշակերտ

Հասցե- գ.Կիրանց 1փողոց  շենք 22

Փոստային դասիչ — 4012

Հեռախոս — +37494979494

Էլ փոստ — kiranchimn@mail.ru

Կայք — http://kirants.schoolsite.am

Ֆեյսբուքյան էջ      https://www.facebook.com/profile.php?id=100009648905791

Կիրանց, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափում։ Գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա։

Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին։ 1935 թվականից մինչեւ 1967թ. կրել է Գետաշեն անունը, իսկ մինչ այդ, դարեր շարունակ, գյուղը կրել է Կունեն անվանումը:

Գյուղի բնակիչները ակտիվորեն մասնակցել են 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, աչքի ընկել հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Կիրանցեցիների ջանքերով վնասազերծվել են ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից։